Մեզանում տարածված է այն կարծիքը, որ քաղցած չպետք է քնել: Սակայն մասնագետների խոսքով, սոված քնելու մեջ ոչ մի բացասական  ազդեցություն չկա: Ըստ նրանց` քաղցած լինելու ժամանակ օրգանիզմը օգտագործում է մարմնի պահեստային ռեսուրսները, որից հետո դրանք վերականգնվում են սնվելով:

Ապացուցված է, եթե մարդը ուտում է երեկոյան ժամին, ապա առավոտյան սնվելու կարիք չի զգում, նույնիսկ ախորժակ չի ունենում սնվելու: Այդ ժամանակ ստամոքսը դատարկ չի լինում: Նույնիսկ երեկոյան սնվելը ավելի է ծանրաբեռնում ստամոքսը, խանգարում է նաև նյութափոխանակությանը:

Մարդիկ երեկոյան ժամերին նախընտրում են ավելի թեթև սնունդ: Գերծանր մարսելի սնունդ խորհուրդ չի տրվում, քանի որ այն իր հերթին կարող է պատճառ դառնալ մի շարք խնդիրների: Եթե սնվելուց հետո մարդու մոտ զգացվում է սովի զգացում, ապա նա դեռ չի հագեցել: 

Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց 2-3 ժամ առաջ սնվել, իսկ եթե գայթակղությանը չեն կարողանում դիմանալ, ապա պետք է ուտեն թեթև սնունդ` աղցան, մածուն և այլն: