Ալոեի բուժիչ հատկությունները բոլորին են հայտնի, սակայն, թե ինչպես ու երբ կարելի է օգտագործել բոլորը չգիտեն: Ստորև ներկայացնում ենք ալոեի բուժիչ հատկությունները:
Ալոեն օգտակար է այրվածքների բուժման համար: Այդ դեպքում պետք է բույսը լվալ, քամել հյութը և դնել այրվածքի վրա, կապել վիրակապով:
Այն լավ միջոց է նաև ատամնացավի անհետացման համար: Հարկավոր է ալոեի կողքային փշերը հեռացնել, լվալ և երկայնակի կտրելուց հետո դնել ցավացող հատվածի լնդի վրա:
Ալոեն կանխարգելիչ է նաև խոլեստերինի բարձրացման ժամանակ: Դրա օգտագործումը օրվա ընթացքում զերծ է պահում խոլեստերինի բարձրացումից:
Կոկորդի ցավի դեպքում կարելի է օգտագործել ալոեի հյութը` անընդմեջ կոկորդը ողողելով: Նաև հարբուխի ժամանակ կարելի է կաթեցնել քթածակներին:
Մատակարելեվ թթվածին` խորհուրդ է տրվում ալոեն դնել ննջասենյակում, որը կապահովի թթվածնով և հանգիստ քնով: