Մարդկանց մոտ տարածված է այն կարծիքը, եթե մարդ հորանջում է, ուրեմն քունը տանում է: Սակայն այդպես չէ: Մարդ կարող է հորանջել օրվա ցանկացած ժամի, նույնիսկ արթնանալուց անմիջապես հետո:
Հետազոտությունները ցույց են տվել, որ հորանջելու պատճառ կարող են լինել, ինչպես եղանակը, այնպես էլ ջերմաստիճանը:
Հետազոտողները պարզել են, որ մարդիկ ավելի հաճախ են հորանջում շոգ և չորային եղանակին: Այդ ժամանակ նրանց ուղեղը հովանում է, որն էլ հենց հորանջելու գործառույթներից մեկն է:
Եվ հենց այդ հովացման գործընթացը մարդկանց ստիպում է հաճախակի հորանջել: Իսկ այն տեսակետը, թե հորանջելը փոխանցիկ է, այսինքն` հորանջում են նաև կողքի մարդիկ, դա նույնպես ապացուցված է: