ԲՀԿ-­ական մի քանի երիտասարդներ, իսկապես,  Ոստիկանության  Նոր Նորքի բաժնում են: Այս լուրը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ  մամուլի խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Մենք հիմա զրուցում ենք բաժնի պետի (Ոստիկանության Նոր Նորքի/ավել. YerevanNews.am-ի կողմից ) հետ: Ես ձերբակալության փաստը չեմ կարող հաստատել, բայց հրավիրել են ոստիկանության բաժանմունք»,­ ասաց Տիգրան Ուրիխանյանը:

ԲՀԿ մամուլի խոսնակի հետ  Ոստիկանության Նոր Նորքի բաժնում են  նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Խաչատրյանը և այլոք:

Հիշեցնեն, որ YerevanNews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում են ԲՀԿ­ական մի քանի երիտասարդներ: