ԲՀԿ-ական մի քանի երիտասարդներ, իսկապես, Ոստիկանության Նոր Նորքի բաժնում են: Այս լուրը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ մամուլի խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Մենք հիմա զրուցում ենք բաժնի պետի (Ոստիկանության Նոր Նորքի/ավել. YerevanNews.am-ի կողմից ) հետ: Ես ձերբակալության փաստը չեմ կարող հաստատել, բայց հրավիրել են ոստիկանության բաժանմունք», ասաց Տիգրան Ուրիխանյանը:
ԲՀԿ մամուլի խոսնակի հետ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Խաչատրյանը և այլոք:
Հիշեցնեն, որ YerevanNews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում են ԲՀԿական մի քանի երիտասարդներ: