Ամառվա տապին դիմանալու համար, մարդիկ խմում են սառը ջուր, շատ հաճախ հենց սառույցով: Մի պահ հովանալուց հետո, կրկին ցանկություն են ունենում սառը ջուր խմելու` չպատկերացնելով, թե ինչ վնաս են հասցնում իրենց օրգանիզմին:

Սառույցով ջուրը առաջնային վնաս է հասցնում մարսողականությանը, նյութափոխանակությանը: Այն խթան է հանդիսանում սնունդի և խմիչքի լավ մարսելուն:

Բացի մարսելու գործընթացը դանդաղեցնելուց, սառույցով ջուրը պատճառ է դառնում, որ օրգանիզմը կրկնակի աշխատանք տանի՝ տաքացնի սառը ջուրը: Այն էլ իր հերթին օգտագործի սնունդը մարսելու համար:

Ստորև ներկայացնենք այն հետևանքները, որոնք առաջանում են սառույցով ջուր խմելուց հետո.

Այն սեղմելով արյունատար անոթները՝ դժվարացնում է մարսողականությունը: Սառույցով ջուրը ազդում է նաև իմունային համակարգի վրա: Հենց այդ պատճառով են լինում հաճախակի հարբուխը, հիվանդությունները նաև պատճառ է դառնում մրսածության:

Տաք ջրի օգագործումը ունենում է ճիշտ հակառակ ազդեցությունը օրգանիզմի վրա՝ հեշտ մարսողականություն, հիվանդությունների բացակայություն, ինչպես նաև նվազեցնում է շաքարի բարձրացումը: