Հաճախ մենք ինքներս ենք փչացնում մեր տրամադրությունը` ընտրելով բացասական մտքեր և տանջվելով անվերջ ապրումներից ու մտահոգություններից: Իրականում մեր կյանքում կատարվող յուրաքանչյուր դեպք չեզոք բովանդակություն ունի և միայն մեր ընկալումից է այն երանգավորվում սև կամ վառ գույներով:

Ինչ անել: Օգտագործեք հին ու փորձված մեթոդը. Աշխատեք ցանկացած բացասական իրավիճակի մեջ լավ բան տեսնել: Սկզբի համար փորձարկումներ արեք փոքր իրավիճակների վրա: Ցանկացել եք անել մի բան, որն ամբողջ օրվա մեջ չի հաջողվել ձեզ, ոչինչ, փոխարենը կարող եք դիտել այն ֆիլմը, որի համար երբեք ժամանակ չեք ունենում, կամ զանգահարել նրան, ով կօգնի Ձեզ ցրվել ու դրական տրամադրություն կփոխանցի:

Եվ մեզնից յուրաքանչյուրը, թող իր մեջ սերմանի հետևյանլ միտքը. «Ես ինքս եմ մեղավոր, որ տխուր եմ»: