Աստղային զույգ` Հայկոն և Անահիտ Սիմոնյանն ունեն մեկ որդի՝ Արման անունով: Արմանը փոքր է, սակայն ունի իր նախասիրությունները, առանձնահատկություններն ու ճաշակը: Քանի որ մոտոնում է երեխաների պաշտպանության օրը, այդ կապակցությամբ YerevanNews.am-ը անդրադարձ կատարեց Արմանին ու իր ծնողներին:
Հայկո, ի՞նչ նախասիրություններ ունի Արմանը:
Արմանը սիրում է լողանալ, մեքենաներով խաղալ, հեծանիվ քշել: Մի խոսքով ամեն ինչ, ինչ բնորոշ է փոքրիկներին:
Անանիտ, ու՞մ ես նմանեցնում Արմանին , թե' արտաքնապես, թե' բնավորությամբ:
Իհարկե, իրա պապայինա նման: Անգամ, երբ նայում ենք Հայկոյի մանկության լուսանկարները, տեսնում ենք, որ նմանությունը շատ մեծ է: Երբեմն ասում եմ.
«Ո'չ, իմ տղան ինձ է նման», բայց ինքս էլ հասկանում եմ, որ այդպես չէ: Ինչ կապված է բնավորությանը, կարծում եմ երկուսիցս էլ ինչ-որ գծեր, հատկանիշներ ունի Արմանը:
Ի՞նչ առանձնահատուկ բնավորության գիծ եք նկատել Արմանի մեջ, Անահիտ:
Նա շատ ուշադիր է իր խաղալիքների նկատմամբ եւ երբեմն չի սիրում կիսվել: Այդ բնավորությանը բնորոշ բառը կարծում եմ « սոբստվեննիկ է »: Կնշեմ այն, որ միշտ հասնում է իր ուզածին: Նպատակասլաց է շատ:
Ո՞րն է Ձեր ընտանիքի հաջողության գրավականը:
Կարծում եմ, սերն է: Երբեք երեխայի ներկայությամբ չենք վիճում, միմյանց վրա ձայն չենք բարձրացնում, որպեսզի մեր տղան սիրով շրջապատված լինի ու կոմֆորտի մեջ լինի: Ամեն ինչի հիմքում կարծում եմ սերն է :
Հայկո, ինչքա՞ն ժամանակ եք անցկացնում տանը` Արմանի հետ:
Հնարավորին չափով աշխատում ենք շատ ժամանակ անց կացնել տանը` մեր տղայի հետ: Մանկապարտեզից հետո, երբ վերցնում ենք մեր տղային, երկուսս էլ ձգտում ենք նրա հետ շատ ժամանակ անց կացնել, բայց շաբաթ-կիրակի օրերին գնում ենք քաղաքից դուրս , որպեսզի Արմանին հետաքրքիր լինի :
Որն է իդեալական ընտանիքը ըստ քեզ, Անահիտ: Եվ քո խորհուրդը երիտասարդ ընտանիքներին:
Երևի թե կկրկնվեմ ու կասեմ, որ սիրով լի ընտանիքն է իդեալական ընտանիքը, որտեղ կա ընտանեկան ներդաշնակություն, սեր և խաղաղություն:
Հայկո, ո՞ր խաղալիքը կորցնելուց Արմանը ամենից շատը կտխրի:
Կարծում եմ Գադկիին: « Գադկիյ Յա » մուլտֆիլմի հերոսներից մեկն է:
Իսկ այն հարցին, թե որն է Արմանի ամենահաճախ օգտագործող բառը, Հայկոն ըննդգծեց, որ «ԻՄՄԱՍՏԸ» արտահայտույունն է ,Արմենիայի հաղորդումը դիտելիս նրա մոտ շատ է տպավորվել այդ բառը:
Անահիտ, ինչպե՞ս ես տեսնում 18 ամյա Արմանին:
18 ամյա Արմանը սովորելու է արտասահմանում, լինելու է շատ խելացի: Իմ երազանքն է, որ նա սովորի Անգլիայում և այնտեղ կարիերա ստեղծի:
Հայկո, իսկ ըստ Ձե՞զ, ինչպիսին կլինի Արմանը 18 տարեկանում:
Պիտանի մարդ է լինելու իր հայրենիքի համար:
Անահիտ, իսկ հիմա, մի փոքր պռովոկացիոն հարց, ու՞մ երգերն է ավելի շատ նախընտրում Արմանը պապայի, թե…
(Ծիծաղում է) Ոչ մեկիս երգերը չի սիրում: Չի սիրում առհասարակ, որ մենք երգում ենք: Անգամ տան մեջ, երբ երգ է միացրած լինում և մենք երգում ենք , նա չգիտես ինչու բարկանում է:
Մեկական հատկություն, որ կուզենայիք Արմանը ունենա:
Հայկո. « Կուզենամ, որ Արմանը լինի պատասխանատու»:
Անահիտ. « Ես շատ կուզենամ, որ տղաս լինի նպատակասլաց »:
YerevanNews.am-ը ամրություն ու շարունակական մեծ սեր է մաղթում այս գեղեցիկ ընտանիքին, իսկ Արմանին անհոգ մանկություն: