Օրվա ընթացքում կատարում ենք գործողությունների շարք, որոնց վնասակար լինելու մասին նույնիսկ չենք էլ մտածում: Ստորև ներկայացնում ենք այն գործողությունները, որոնք վտանգ կարող են առաջացնել առողջության համար: 

Խմիչք օգտագործելու դեպքում անպայման պետք է սնվել, քանի որ այն կարող է բացառել հարբելը, ինչպես նաև մեքենա վարելու դեպքում՝ վթարները:

Միկրոալիքային վառարաններում պլաստիկ տարաներով սնունդ պետք չէ տաքացնել, քանի որ մասնիկները կարող են հայտնվել սնունդում, ինչը վնասակար է մարսողության համար: Անհրաժեշտ է սնունդը տաքացնել ապակե ամաններում:

Նախաճաշից անմիջապես հետո պետք չէ ատամները լվալ, քանի որ այն բարակեցնում է ատամների էմալը: Մասնագետների խորհրդով՝ ատամները պետք է լվալ ուտելուց նվազագույնը 40 րոպե հետո: Իսկ որպեսզի մասնիկներ չմնան բերանում, կարելի է ուղղակի ուտելուց հետո ջրով ողողել բերանը:

Իսկ երբ ցանկանում եք սենյակը օդափոխել, և ձեր պատուհանները գտնվում են փողոցի կողմում, ապա վնասակար լինելը պայմանավորված է հենց դրա հետ, քանի որ բաց պատուհանով ներս կարող են թափանցել վնասակար տարրեր, որոնք արդեն իսկ վնասակար են առողջությանը: Կարելի է օդորակիչ դեղադրել սենյակում: