Օրվա ընթացքում կատարելով լարված աշխատանք, անընդհատ լինելով համակարգչի դիմաց՝ աչքերը միանշանակ հոգնում են և լցվում արցունքով: Աչքերի ցավից կարող են լինել նաև գլխացավ, հոգնածություն, պասիվություն:

Աչքերի հոգնածությունը անցկացնելու համար պետք է կատարել աչքի վարժություններ՝ արագ-արագ պտտեցնել աչքերը, մերսել կոպերը, փորձել նայել ականջներին:

Հոգնածությունը կարող է անցկացնել նաև կաթով թրջած թանզիվը, որը, դնելով փակ աչքերին՝ պետք է հանգիստ պառկել մոտ 20 րոպե:

Մեկ այլ տարբերակ է թույլ աղաջրի մեջ դեմքի ընկղմումը: Այդ ընթացքում պետք է աչքերը բացել-փակել, վեր ու վար անել: Այս միջոցը նաև թարմացնում է աչքերը: