Ավոտմեքենաները հանդիսանում են անհատի ճաշակի և ոճի արտացոլումներից մեկը, սակայն մարդիկ հաճախ սահմանափակված են լինում գումարով և հնարավոր տարբերակների շարքով: Սակայն ամենամոլի ավտոմոբիլային երկրպագուների, մասնավորապես՝ ինժներների և դիզայներների համար չկա որևէ խոչընդոտ, երբ վերջիններս գործի են դնում իրենց երևակայությունը: Այսօր կներկայացնենք պատմությանը հայտնի ամենատարօրինակ մեքենաների շարքը:
Dream Car 123
Այս գիտնականն ուներ երազանք, և հավանաբար դրա պատճառով էլ նա հենց սա է ընտրել որպես իր մեքենայի անուն՝ «Երազանքի մեքենա»: Իրականում, այն նման է 1960-ական թթ. գիտաֆանտաստիկ ֆիլմի տիեզերանավի:
«Eclectic»
Այս զվարճալի տեսք ունեցող մեքենան առաջին «էներգետիկ ինքնավար» մեքենան է, որն ունեցել է արևային վահանակ և քամու տուրբին: Այն կարելի է լիցքավորել նաև էլեկտրական վարդակի օգնությամբ՝ երկարացնելու համար դրա աշխատունակությունը: Այն ավելի շատ նման է գոլֆի մեքենայի, որը կարելի է տեսնել գոլֆի դաշտերում:
«Buick Y Job» 1938 թ.
Սա կոնցեպտուալ մեքենայի հիանալի օրինակ է, որն արտադրվել է «General Motors»-ի կողմից Միչիգանում: Այն երբեք նախատեսված չի եղել զանգվածային արտադրության համար, ինչի փոխարեն օգտագործվել է նոր գաղափարների թեստավորման համար: Հարլի Էլը «General Motors»-ի դիզայնի բաժնի առաջին ղեկավարն է եղել, և այս մեքենան հավաքվել է հենց նրա ղեկավարությամբ:
«Dodge Deora» 1967թ.
Այս մեքենան ունի ֆուտուրիստական «El Camino»-ի տեսք և ստեղծվել է որպես պիկապ: «Popular Mechanics» ամսագրի համաձայն՝ մեքենան ստեղծվել է «Alexander Brothers» ընկերության կողմից, որը գովազդվում էր որպես ապագայի պիկապ: Այն, բարեբախտաբար, կոնցեպտուալ էր և նախատեսված չէր զանգվածային արտադրության համար:
«Ferrari (Pininfarina) 512 S Modulo» 1970թ.
«Ferrari» ընկերությունը հայտնի է իր կոնցեպտուալ մեքենաներով: Այս անսովոր տեսք ունեցող մեքենան ստեղծվել է 1970թ, ժնևյան ավտոսրահի համար: Նրա առավելագույն արագությունը կազմում է 354 կմ/ժ, և այն այնքան ցածր է և աերոդինամիկ, որ 3,1 վայրկյանում զարգացնում է 0-ից 60 կմ արագություն:
«Bugatti Type 57S Competition Coupe Aerolithe» 1935թ.
Այս «Bugatti Type 57S Competition Coupe Aerolithe»-ն առաջին անգամ ներկայացվել է 1935թ. փարիզյան ավտոսրահում: Դրա հետևի մասը նման է «Porsche 911»-ի, իսկ սկզբնամասը՝ հնաոճ ռոդսթերի:
«Brooke Swan Car» 1910թ.
Այս մեքենայի հետ կապված ամենուշագրավ փաստը կայանում է նրանում, որ այն 1910թ. երեք անգամ ավելի թանկ էր, քան Ռոլս-Ռոյսը: Դա պայմանավորված էր առանձնահատուկ աքսեսուարների և հարմարությունների առկայությամբ, ինչպես օրինակ ոսկյա սրահը, հնդկական մետաքսից պատրաստված նստատեղերը և այլն: Այժմ այն գտնվում է Հաագայի թանգարանում:
«Buick Centurion» 1956թ.
«Buick Centurion»-ը համարվել է իր ժամանակի ամենառաջադիմական և նորարարական մեքենան: Առջևի նստատեղերը ավտոմատ կերպով տեղաշարժվում էին, կառավարման վահանակի վրա կցված էր էկրան, իսկ մեքենայի տանիքը նման էր օդաչուհի խցիկի, ինչ մեքենային ավելի ֆուտուրիստական տեսք էր տալիս:
Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am