Բջջային հեռախոսը դարձել է շատերի կյանքի անբաժանելի մասը: Կան մարդիկ, որ չեն պատկերացնում իրենց օրը առանց բջջայինի: Սակայն վերջինիս չպետք է անտեսել վնասակար ազդեցությունները առողջականին, քանի որ դրանք կարող են ահռելի լինել:
Շատերը քնելիս բջջայինը դնում են բարձի մոտ՝ անկողնու մեջ՝ որպես զարթուցիչ: Սակայն շատերի մտքով չի կարող անցնել, որ այդպես նրանք կարող են հրդեհել անկողինը, ինչպես նաև ճառագայթներն ազդում են իրենց հանգիստ քնի վրա:
Կան բջջային հեռախոսներ, որ լույս են արձակում մերթընդմերթ: Միանշանակ դա էլ ազդում է հանգիստ քնի, նյարդային համակարգի վրա: Պետք է հիշել, որ քնելուց առաջ, պետք է անջատել բոլոր սարքավորումները, խորհուրդ է տրվում այն սենյակում, որտեղ քնում եք համակարգիչ չլինի:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բջջային հեռախոսը կարող է նաև պատճառ լինել քաղցկեղի:
Բջջային հեռախոսները հեռու պետք է պահել երեխաներից, քանի որ նրանց գանգը և գլխամաշկը շատ բարակ շերտով են ծածկված, և ազդեցությունը ավելի արագ է լինում: