Ինչպես արդեն նշել ենք այսօր մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ականատեսների մեքենա է սկսել հրդեհվել: Վնասվել են մեքենայի կողքին կանգնած Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) որդին ու եղբոր տղան, վիրավորվել է նաև գազալցակայանի աշխատողը:
Առավել մանրամասները մի փոքր ուշ: