Ինչպես արդեն նշել ենք այսօր մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ըստ ականատեսների մեքենա է սկսել հրդեհվել: Վնասվել են  մեքենայի կողքին կանգնած Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) որդին ու եղբոր տղան, վիրավորվել է նաև գազալցակայանի աշխատողը:

Առավել մանրամասները մի փոքր ուշ: