Օրվա ծանրաբեռնվածությունը, մի քանի աշխատանք համատեղ կատարելը պատճառ են դառնում, որ շատ կարևոր դեպքեր, իրողություններ մոռանանք: Լինում են դեպքեր, երբ մոռանում ենք, թե ինչ էինք խոսում նախորդ րոպեին, ինչ պետք է անեինք հաջորդ վարկյանին:

Կան  մի քանի միջոցներ, որոնք կօգնեն լավացնել հիշողությունը:

Օրվա ընթացքում պետք է շատ ջուր խմել, կամ առհասարակ շատ օգտագործել հյութ, միրգ, բանջարեղեն: Ապացուցված է, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են վերը նշածները, ապա ավելի քիչ հավանականություն ունեն դեպքերը մոռանալու:

Կարելի է նաև օրվա ընթացքում զբաղվել այլ գործով, որը երբրևէ չեք արել: Քանի որ իրար նման օրերը, նույն աշխատանքը կարող են հիմք լինել վատ հիշողության: Օրինակ՝ կարելի է երաժշտական գործիք նվագել:

Հիշողության համար ամենակարևորը քունն է: Օրգանիզմը հանգիստ է ստանում միայն քնից: Գիշերը շուտ պառկեք քնելու: Իսկ եթե օրվա ընթացքում զգում եք հոգնածություն, գտեք ժամանակ մի փոքր քնի համար: