Վերջին շրջանոմ  հանրությունը չի դադարում քննարկել նախկին Ռոնալդու-Շեյք զույգի նոր ընտրյալներին և նրանց հետ հարաբերությունները: Շեյքը կարծես առթիը բաց չի թողնում ապացուցելու Ռոնալդուին, որ վերջինս վաղուց արդեն չի հետաքրքրում իրեն՝ հանրությանը ներկայանալով իր նոր ընտրյալի՝ հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդլի կուպերի հետ:

Շեյքը և Կուպերը միասին ներկայացել էին «Փիղ-մարդը» ներկայացման պրեմիերային, որտեղ գլխավոր դերը մարմնավորում է հենց Բրեդլին: Շեյքը եկել էր աջակցելու իր սիրեցալին վերջինիս հերթական ստեղծագործական ձեռքբերման կապակցությամբ:

Շեյքն այդ կարևոր իրադարձության համար ընտրել էր «Վերսաչե»-ի վարդագույն նուրբ զգեստ: 

Իսկ Կուպերի ընտրությունը կանգ է առել էլեգանտ բաց գույնի կոստյումի վրա:

Նրանք հիանալի և ներդաշնակ զույգի տպավորություն են գործել բոլորի վրա: