Սամատա Սարչինելլան հայտնի ավոտմրցարշավորդ Կայլ Բուշի կինն է և այս նկարում նա ցույց է տալիս բոլորին, որ ֆիթնեսը և հղիությունը համատեղելի երևույթներ են: Ավելին, թե՛ հղիության ընթացքում, թե՛ ծննդաբերությունից հետո աղջիկն իրեն հիանալի է զգացել և միանգամից վերադարձել իր նախկին կազմվածքին:
Վերջերս Բուշը համացանցում տեղադրել է իր կնոջ և նորածին երեխայի լուսանկարը: Դրական և բուռն արձագանքներն ուղղված էին ոչ միայն փոքրիկին, այլև կնոջը, ով բավականին կարճ ժամանակում վերակագնել է կազմվածքը:
Դա տարօրինակ չէր, քանի որ ողջ հղիության ընթացքում Սամանտան զբաղվել է ֆիթնեսով, հետևել սննդակարգին:
Մասնագիտորեն մշակված վարժություններն ապագա մայրիկներին թույլ են տալիս հնարավորինս պահպանել կազմվածքը հղիության ընթացքում: Դա հնարավորություն է տալիս ավելի ակտիվացենլ օրգանիզմում նութափոխանակությունը և ամրացնել մկանները: Արդյունքում ծննդաբերությունից հետո մայրիկներն ավելի արագ են կարողանում վերակագնել իրենց կազմվածքը և վերադառնալ նախկին տեսքին: