Կիտրոնի օգտակար հատկությունները ծանոթ են բոլորին: Սակայն քչերը կիմանան նրա օգտակարությունը տան մաքրությունում:
Սառնարանում տարածված տհաճ հոտը կարելի է անհետացնել կիտրոնով. այն պետք է կտրատել, դնել ամանի մեջ և բաց վիճակում տեղադրել սառնարանում:
Քերիչը, փայտե տախտակը (որի վրա կտրատում եք բանջարեղեն) հետքերից ազատելու համար պետք է քսել կիտրոն, կարելի է նաև ծովային աղ խառնել կիտրոնի հետ: Այս միջոցը կարելի է օգտագործել նաև ձկան հոտից ազատվելու համար:
Թեյնիկում առկա նստվածքի դեմ լավագույն միջոցը կիտրոնի հյութն է: Հյութի հետ պետք է խառնել մի փոքր ջուր և միացնել թեյնիկը: Երբ եռա, պարունակությունը, հարկավոր է թափել և ողողել մաքուր ջրով:
Կիտրոնի միջոցով կարելի է ազատվել նաև զուգարանակոնքում առկա հետքերից, ծորակի մոտ գտնվող աղային կուտակումներից:
Կիտրոնի հյութը նաև լավ միջոց է ապակիների մաքրման համար: