Դեմքը, լինելով մարմնի ամենանուրբ հատվածը, պահանջում է կրկնակի ուշադրություն: Գեղեցիկ և նուրբ դեմք ունենալու համար պետք չէ դիմել կոսմետիկ կամ բժշկական միջոցների:
Կան միջոցներ, որոնց կիրառումը կապված չէ վերոնշյալ միջոցների հետ, սակայն առօրյայում կիրառելիս կբերի ցանկալի արդյունքի:
Օրական շատ ջուր խմելը օգտակար է ոչ միայն մարսողականությանն ու նյութափոխանակությանը, այլև հարթ մաշկ ունենալուն: Չնայած ջուրը փափկացնում է մաշկը, սակայն խորհուրդ չի տրվում շատ ջրի մեջ մնալ, հատկապես տաք ջրի:
Ծակոտիների շատացմանը կարող են նպաստել չոր եղանակն ու յուղոտ մաշկը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մաշկը սնուցող հեղուկ քսել: Այդպես կունենաք երիտասարդ և առողջ մաշկ:
Երբեք չքնել կոսմետիկան դեմքին: Անպայման պետք է մաքրել հատուկ հեղուկով, այնուհետև քսել սնուցող հեղուկներ: