Դեպրեսիան բոլորի մոտ արտահայտվում է տարբեր կերպ. տրամադրության անկում, նյարդային համակարգի խախտում, միայնակ մնալու ցանկություն և նմանատիպ այլ քայլեր:

Այդ պարագայում պետք չէ միանգամից դիմել դեղորայքի՝ հանգստանալու համար: Դա ամենահեշտ և վտանգավոր տարբերակն է, քանի որ այդպես վնաս եք հասցնում ձեր առողջությանը: Խմելով դեղահաբը՝ ընդամենը որոշ ժամանակ հանգստանում եք, սակայն վնասում օրգանիզմին:

Դեպրեսիան հաղթահարելու հիանալի միջոց է ֆիզիկական աշխատանքը կամ վարժությունները: Խորհուրդ է տրվում այդ ժամանակ այցելել մարզասրահներ:

Մեկ այլ միջոց է մարդկանց հետ շփվելը այդ դեպրեսիոն շրջանում: Կազմակերպել մտերիմների հետ հանդիպում կամ գնալ զբոսանքի: