Երեկ Ցյուրխում տեղի  ունեցան  ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի ընտրությունները: Ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալի բին Ալ Հուսեյնը:

Քվեարկությանը ՖԻՖԱ-ի 209 անդամներից մասնակցել են 206-ը։ Բլատերի օգտին քվեարկել է 133 երկրի ներկայացուցիչ, իսկ Ալ Հուսեյին օգտին` 73:

ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի բոլոր ձայների 2/3-ը: Այպիսով, անցկացվելու էր քվերակության երկրորդ փուլ, որում հաղթողը որոշվելու էր ձայների մեծամասնությամբ: 

Սակայն  ընտրությունների երկրորդ փուլ չեղավ, քանի որ Ալի Հուսեյնը հանեց  իր թեկնածությունը, և Յոզեֆ Բլատերը ռեկորդային`  5-րդ անգամ անընդմեջ դարձավ  ՖԻՖԱ-ի նախագահ:

Ավելացնենք, որ Բլատերը ՖԻՖԱ-ն ղեկավարում է 1998 թվականից: