Երեկ Ցյուրխում տեղի ունեցան ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի ընտրությունները: Ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալի բին Ալ Հուսեյնը:
Քվեարկությանը ՖԻՖԱ-ի 209 անդամներից մասնակցել են 206-ը։ Բլատերի օգտին քվեարկել է 133 երկրի ներկայացուցիչ, իսկ Ալ Հուսեյին օգտին` 73:
ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի բոլոր ձայների 2/3-ը: Այպիսով, անցկացվելու էր քվերակության երկրորդ փուլ, որում հաղթողը որոշվելու էր ձայների մեծամասնությամբ:
Սակայն ընտրությունների երկրորդ փուլ չեղավ, քանի որ Ալի Հուսեյնը հանեց իր թեկնածությունը, և Յոզեֆ Բլատերը ռեկորդային` 5-րդ անգամ անընդմեջ դարձավ ՖԻՖԱ-ի նախագահ:
Ավելացնենք, որ Բլատերը ՖԻՖԱ-ն ղեկավարում է 1998 թվականից: