Իտալիայի A Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում թուրինցիները 2:2 հաշվով ավարտեցին «Վերոնայի» դեմ խաղը՝ հաղթանակը բաց թողնելով ավելացված ժամանակում:
«Յուվենտուսի» արգենտինացի ռմբարկու Կարլոս Տևեսը խաղի վերջնամասում` 2:1 հաշվի ժամանակ, հնարավորություն ուներ փրկելու խաղը, սակայն անհաջող իրացրեց 11 մետրանոցը։
Արգենտինացին այժմ 2 գոլով զիջում է ռմբարկուների ցուցակը գլխավորող Լուկա Տոնիին՝ «Վերոնայի» իտալացի հարձակվողին, ով իր գոլերի քանակը հասցրեց 22-ի:
Գոլեր․
Լուկա Տոնի (48), Խուան Գոմես (93) – Ռոբերտո Պերեյրա (42), Ֆերնանդո Լյորենտե (57)
Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» այս մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաև դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 6-ին կխաղա «Բարսելոնայի» հետ։