Իտալիայի A Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում թուրինցիները 2:2 հաշվով ավարտեցին «Վերոնայի» դեմ խաղը՝ հաղթանակը բաց թողնելով ավելացված ժամանակում:

«Յուվենտուսի» արգենտինացի ռմբարկու Կարլոս Տևեսը խաղի վերջնամասում` 2:1 հաշվի ժամանակ, հնարավորություն ուներ փրկելու խաղը, սակայն անհաջող իրացրեց  11 մետրանոցը։

Արգենտինացին այժմ 2 գոլով  զիջում է ռմբարկուների ցուցակը գլխավորող Լուկա Տոնիին՝  «Վերոնայի» իտալացի հարձակվողին, ով իր գոլերի քանակը հասցրեց 22-ի:

Գոլեր․

Լուկա Տոնի (48), Խուան Գոմես (93)  – Ռոբերտո Պերեյրա (42), Ֆերնանդո Լյորենտե (57)

Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» այս մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաև դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 6-ին կխաղա  «Բարսելոնայի» հետ։