Քորը, որը հաճախ է հանդիպում մարդկանց մոտ, կարող է լինել ինչ-որ հիվանդության նախազգուշացում: Օրգանիզմը, կարծես, այդպես ազդանշան է տալիս:

Քորի պատճառները կարող են տարբեր լինել՝ ալերգիա, ինֆեկցիա, հորմոնային խախտումներ և այլն:

Մինչև բժշկին դիմելը, որը պարտադիր է, պետք է սննդակարգում սահմանափակումներ մտցնել՝ չուտել թթու, կծու, յուղոտ մթերքներ:

Քորը կարելի է հանգստացնել մի շարք դեղաբույսերով.

Եղինջ. հարկավոր է տապակել բույսը, եռացված ջուրը խառնել լոգանքի ջրին և մերսել մաշկը:

Մեկ այլ միջոց է փշատերևի, սոճու դեղաբույսերով պատրաստված խառնուրդով մարմնի շփումը: 

Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ այն դեղաբույսերը, որոնք օգտագործում եք քորը հանգստացնելու համար, պատճառ չդառնան նոր խնդրի: Միգուցե մաշկը չի ընդունում տվյալ դեղաբույսը: