Անհանգստացնող խնդիր է, մանավանդ աղջիկների համար, մազաթափությունը: Կա կարծիք, թե կանանց մոտ մազերը թափվում են այն ժամանակ, երբ փոքրիկը սկսում է ճանաչել մայրիկին:
Սակայն մազաթափության պատճառ կարող են լինել սթրեսը, հորմոնային խախտումը, սխալ սնունդը և այլ խնդիրներ: Սակայն կան միջոցներ մազաթափությունից ազատվելու համար:
Սոխի և սխտորի խառնուրդը քսելով մազարմատներին՝ պետք է թողնել մեկ ժամ, այնուհետև լվալ շամպունով, վերջում՝ եղինջի թուրմ լցնել:
Մեկ այլ միջոց է օղու և ձվի խառնուրդով մերսումը: Դրանից հետո պետք է գլուխը փաթաթել, այդպես թողնել 35-40 րոպե, հետո լվալ:
Կարելի է նաև սոխի և կեֆիրի խառնուրդը քսել մազերին: Թողնել այդպես 25-30 րոպե: Կեֆիրը կանհետացնի սոխի հոտը: