Շատերի մոտ տարածված է այն կարծիքը, թե թեյը օգտակար է ջերմության ժամանակ՝ որպես ջերմիջեցնող: Եվ դրանով էլ պայմանավորված՝ այդ ժամանակ հիվանդին լիմոնով տաք թեյ են տալիս:

Սակայն դա սխալ է, քանի որ թեյի տաքությունը խթան է հանդիսանում ջերմության բարձրացման: Պատճառը թեյում առկա նյութերն են, որոնք պակասեցնում են ջերմիջեցնողների ֆունկցիան:

Թեյը բացասական ազդեցություն է ունենում նաև քնի վրա: Խորհուրդ է տրվում քնելուց առաջ թեյ չխմել: Քանի որ այն ազդում է նյարդային համակարգի վրա և գրգռում այն:

Հղի կանանց խորհուրդ է տրվում օրական 5 բաժակ թեյից ավելի չխմել: Քանի որ այն իր մեջ պարունակում է կոֆեին, վերջինս էլ կարող է վատ ազդեցություն ունենալ պտղի զարգացման և քաշի վրա:

Այն անձինք, ովքեր ունեն ճնշում, պետք է հրաժարվեն թեյից: Թեյը ճնշում բարձրացնող հատկություն ունի: