Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16ին հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Գրում է CNN Turk-ը:
Էրդողանի այցը ԱՄՆ պլանավորված է մայիսի 16-18ը: Հանդիպման ժամանակ քննարկելու են թուրքիզրաելական հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը:
Ակնկալում են, որ հանդիպման ժամանակ Էրդողանը կառաջարկի Օբամային մեծացնել Դամասկոսի վրա ունեցած ազդեցությունը սիրիական ճգնաժամը լուծելու համար:
Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այդ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Թուրքիա, որի ընթացքում մի շարք հանդիպումներ կանցկացնի, մասնավորապես՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: