Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16­ին հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Գրում է CNN Turk-ը:

Էրդողանի այցը ԱՄՆ պլանավորված է մայիսի 16-­18­ը: Հանդիպման ժամանակ քննարկելու են թուրք­իզրաելական հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը:

Ակնկալում են, որ հանդիպման ժամանակ Էրդողանը կառաջարկի Օբամային մեծացնել Դամասկոսի վրա ունեցած ազդեցությունը սիրիական ճգնաժամը լուծելու համար:

Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այդ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Թուրքիա, որի ընթացքում մի շարք հանդիպումներ կանցկացնի, մասնավորապես՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: