Մայիսի 11-ին Լիտվայում 18-26 տարեկան ավելի քան 37 000 տղամարդ արթնացել և պարզել են, որ իրենց անունները նշված են պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ենթակա անձանց ցուցակներում: Այս տղամարդկանցից շատերը դիմել են սոցիալական հարթակին՝ արտահայտելու իրենց տեսակետները այն բանի վերաբերյալ, ինչը կոչվում է անկանխատեսելի և հանկարծակի «վիճակախաղ»: Հատկապես սուր էր հասարակության արձագանքն ու քննադատություններն բոլոր նրանց հասցեին, ովքեր չեն ցանկանում զորակոչվել բանակ: Նրանց անվանեցին «վախկոտներ», «երախտամոռներ», ում բնորոշ չէ իրական տղամարդկային էությունը: Այս բացասական արձագանքները գրավեցին երկու լիտվացի լուսանկարիչների ուշադրությունը, ովքեր որոշեցին հետաքրքիր կերպով պատասխանել այդ ամենին:

 

Ձեռքերում պահված զենքը դեռ չի փաստում տղամարդկության մասին:

Բանակը չէ, որ տղամարդ է դարձնում: Եթե մարդը հիմար է և թեթևամիտ, նա այդպիսին էլ կմնա:

 

Դա իմ ընտրությունն է, թե ինչպիսի տղամարդ եմ ես ուզում լինել:

Իրական քաջությունը սեփական միտքն ու կարծիքն ունենալն է և այն պաշտպանելը: 

Ես երբեմն ցանկանում են դառնալ բանակի մի մասը: Ես ոգենչվել եմ իմ ընկերուհու կողմից, ով կամավոր է բանակում:

Կարելի՞ է մարդուն զրկել ընտրության իրավունքից և անվանել դա ազատություն:

Բանակը բացասական երևույթ չէ, բացասական է այն, երբ դրանում ընդգրկվելը դառնում է պարտադիր:

 

Տղամարդկային է այն, երբ ինքդ ես կատարում ընտրություն: