Ալկոհոլիզմը կախվածություն է, որը բացասական ներգործություն է ունենում ինչպես մարդու ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա, հանգեցնում ճգնաժամի գործնական, անձնական և ընտանեկան կյանքում: Դա բնորոշ է ոչ միայն շարքային մարդկանց, այլև հայտնիներին, ում պարագայում այդ ամենն ավելի ակնհայտ ու մեծ հետևանքներ է ունենում: Այստեղ Դուք կծանոթանաք այն աստղերի հետ, ովքեր կախվածություն ունեն ալկոհոլից:
1. Մել Գիբսոն
Նա 2006թ. ձերբակալվեց հարբած վիճակում մեքենա վարելու համար: Բարեբախտաբար Գիբոսոնին հաջողվել է հաղթահարել այդ խնդիրը և վերագտնել իրեն ընտանիքի գրկում:
2. Լինսեյ Լոհան
Մամուլը նույնիսկ արդեն հոգնել է այս աղջկա ներկայացումներից և միջադեպերից հարբած վիճակում: Այդ ամենն ազդել է ոչ միայն նրա հեղինակության, այլև արտաքինի վրա: Շատերի համոզմամբ, այսօր Լոհանը շատ ավելի մեծ է երևում իր տարիքից, քան իրականում կա:
3. Ջոնի Դեպ
Ո՞ կմտածեր, որ այդքան սիրված դերասանը և Հոլիվուդի լավագույն հայրիկներից մեկը հարբեցող է եղել նախկինում:
4. Էնթոնի Հոփքինս
«Հորթուկների լռությունը» ֆիլմի գլխավոր հերոսը ևս ժամանակին պայքարել է կախվածության դեմ: Այդ ամենն իր գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ նա արթնացել էր բոլորովին այլ քաղաքում և չիգիտեր որտեղ է գտնվում:
5. Էլթոն Ջոն
Էլթոն Ջոնը ևս սկսել է օգտագործել մեծ քանակությամբ ալկոհոլ իր ելույթներից առաջ ինքնավստահություն ձեռք բերելու նպատակով:
6. Էմինեմ
Էմինեմի պայքարը ալկոհոլի դեմ գաղտնիք չէ: 2007թ. նա օրական ընդունում էր 30 հաբեր և ալկոհոլ:
7. Ռոբերտ Դաունի Կրտսեր
Այո, նա ևս զերծ չի մնացել այս չարիքից: Նա գրեթե ոչ մի օր չէր անցկացնում առանց խմիչքի:
8. Էռնեստ Հեմինգուեյ
Իր կյանքի ընթացքում Հեմինգուեյը հաճախ է ունեցել բախում ալկոհոլի հետ իր հոգեկան ծանր վիճակների պատճառով:
9. Բեն Աֆֆլեք
2001թ. Աֆֆլեքը դիմեց մասնագիտական օգնության, որպեսզի կարողանա հաղթահարել խմիչքի հանդեպ իր թուլությունը: Ինչպես երևում է, դա նրան հաջողվել է:
10. Դենիել Ռեդկլիֆ
Այս անմեղ և հետաքրքրասեր աչքերով երիտասարդը փաստորեն ևս անտարբեր չի եղել խմիչքի նկատմամբ: