Եզրափակչի առաջին կեսն անցավ կատալոնացիների բացահայտ առավելությամբ:
Հանդիպման առաջին րոպեներին «Բարսային» համակակած հուզմունքը երկար չտևեց. 4-րդ րոպեին Իվան Ռակիտիչը բացեց խաղի հաշիվը` Անդրես Ինիեստայի փոխանցումից հետո:
Խաղակեսը կարող էր ավելի մեծ հաշվով ավարտվել, քանի որ երկու թիմերն էլ հաջողության հասնելու բազմաթիվ հնարավորություններ ունեին, սակայն Ռակիտիչի գոլը միակը եղավ:
Դեղին քարտեր` Արտուրո Վիդալ (11), Պոգբա (41):