Եզրափակչի առաջին կեսն անցավ կատալոնացիների բացահայտ առավելությամբ: 

Հանդիպման առաջին րոպեներին «Բարսային» համակակած հուզմունքը երկար չտևեց. 4-րդ րոպեին Իվան Ռակիտիչը բացեց խաղի հաշիվը` Անդրես Ինիեստայի փոխանցումից հետո: 

Խաղակեսը կարող էր ավելի մեծ հաշվով ավարտվել, քանի որ երկու թիմերն էլ հաջողության հասնելու բազմաթիվ հնարավորություններ ունեին, սակայն Ռակիտիչի գոլը միակը եղավ:

Դեղին քարտեր` Արտուրո Վիդալ (11), Պոգբա (41):