Ապրիլի 2-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հրավիրված ԲՀԿ Նոր Նորք կառույցի երիտասարդ ակտիվիստի հետ կապված, բնականաբար, ԲՀԿ-ականները պետք է արագ արձագանքեին: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ի պատասխան YerevanNews.am-ի այն հարցին, թե վերջիվերջո ինչ էր տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժին էին շտապել ԲՀԿ-ակական պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, Էլինար Վարդանյանը և մի քանի այլ ԲՀԿականներ:
«Զարմանում եմ, որ ոստիկանությունը զարմանում է: Իրավիճակը քաղաքացիաիրավական հարթության մեջ է և ոստիկանությունն անելիք չունի», ասաց Տիգրան Ուրիխանյանն ու հավելեց, որ ցանկացած քաղաքական ուժ նման կերպ պետք է արձագանքի իր անդամների հետ կապված դեպքերին:
Նշենք, որ նույն դեպքի առնչությամբ ոստիկանության տարածած հայտարարարության մեջ մասնավորապես ասվում.«ԶԼՄներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը ձերբակալել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների: Սրանով ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով»: