Ապրիլի 2-ին ոստիկանության  Նոր Նորքի բաժին հրավիրված ԲՀԿ Նոր Նորք կառույցի երիտասարդ ակտիվիստի հետ կապված, բնականաբար, ԲՀԿ-­ականները պետք է արագ արձագանքեին:  Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ի պատասխան  YerevanNews.am-­ի այն հարցին, թե վերջիվերջո ինչ էր տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժին էին շտապել ԲՀԿ-­ակական պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, Էլինար Վարդանյանը  և մի քանի այլ ԲՀԿ­ականներ:

«Զարմանում եմ, որ ոստիկանությունը զարմանում է: Իրավիճակը քաղաքացիաիրավական հարթության մեջ է և ոստիկանությունն անելիք չունի»,­ ասաց Տիգրան Ուրիխանյանն ու հավելեց, որ ցանկացած քաղաքական ուժ նման կերպ պետք է արձագանքի իր անդամների հետ կապված դեպքերին:

Նշենք, որ նույն դեպքի առնչությամբ  ոստիկանության տարածած հայտարարարության մեջ մասնավորապես ասվում.«ԶԼՄ­ներով  տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը ձերբակալել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների: Սրանով ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով»: