Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը  մեկնարկեց սպասելի ակտիվությամբ և ընթացավ լարված պայքարում:

Մեր հավաքականն առաջին րոպեներին բազմաթիվ վտանգավոր պահեր էր ստեղծում մրցակցի դարպասի մոտ, և ցանկալի գոլը չուշացավ. հանդիպման 14-րդ րոպեին Մարկոս Պիզելին գեղեցիկ գոլով բացեց հաշիվը՝ իրականացնելով տուգանային հարվածը:

Սակայն 29-րդ րոպեին Կրիշտիանո Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը՝ դիպուկ իրականացված 11 մետրանոց հարվածից:

Ռոնալդուի գոլը զգալիորեն գցեց խաղի տեմպը. վտանգավոր պահերը համեմատաբար պակասեցին, իսկ գոլեր այլևս չգրանցվեցին:

Թիմերն ընդմիջման գնացին ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Ընդմիջումից հետո խաղը, կարելի է ասել, գլխիվայր շրջվեց: Պորտուգալացիները մի քանի րոպեների ընթացքում խաղն իրենց ձեռքը վերցրին. Ռոնալդուն հետ - տրիկ ձևակերպեց (55, 58): Հատկանշական է, որ սա Ռոնալդուի հոբելյանական՝ 120-րդ հանդիպումն էր:

61-րդ րոպեին պորտուգալացիները մնացին 10 հոգով. խաղադաշտը թողեց Տիագոն՝ ստանալով 2-րդ դեղին քարտը (34, 61):

Հանդիպման 71-րդ րոպեին Մկոյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ անկյունային հարվածից հետո:

Խաղի ամբողջ ընթացքում մեր տղաներն ստանում էին երկրպագուների ակտիվ աջակցությունը: Հատկանշական է նաև հանդիպման 44-րդ րոպեին Շանթ Հարությունյանի որդու՝ խաղադաշտում հայտնվելը՝ ի նշան նշան բողոքի:

Այսպիսով՝ Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով՝ Պորտուգալիայի հաղթանակով:

Մեր հավաքականը շարունակում է 1 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը: