Հունիսի 13-ին Ադրբեջանի գյուղերից մեկում թաղեցին Էլվին Էտիբար օղլու Դերվիշովին: Ինչպես հայտնում է Voskanapat.info-ն՝ նա զինվորական ծառայության մեջ էր գտնվում ԼՂՀ սահմանի հետ շփման գծում և ոչնչացվել է հայ մարտիկի կողմից: 

Զինծառայողը 18 տարեկան էր և չպետք է գտնվեր հետախուզության ուղարկված խմբի մեջ: Չնայած այս հանգամանքին երիտասարդ և անփորձ ասկերը ուղարկվել էր վտանգավոր առաջադրանքի, ինչի արդյունքում ոչնչացվել էր: 

Ըստ աղբյուրի սա պատահել է այն պատճառով, որ մահացողը էթնիկ ավարացի էր: Հայկական կողմը, որը միշտ բարեկամաբար է վերաբերվել այսպիսի փոքրամասնությունների, այնուամենայնիվ թշնամի է համարում յուրաքանչյուրին ով կրակում է հայկական սահմանի ուղղությամբ: 

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս պաշտոնապես չի ճանաչել զինծառայողի մահը: 

Հիշեցնենք նաև, որ համաձայն տեղեկատվության, սպանվել էր Բալոքանի շրջանի ավարական Կատեխ գյուղից բանակ զորակոչված Էլվին Էտիբար օղլու Դերվիշովը։