Հունիսի 13-ին Ադրբեջանի գյուղերից մեկում թաղեցին Էլվին Էտիբար օղլու Դերվիշովին: Ինչպես հայտնում է Voskanapat.info-ն՝ նա զինվորական ծառայության մեջ էր գտնվում ԼՂՀ սահմանի հետ շփման գծում և ոչնչացվել է հայ մարտիկի կողմից:
Զինծառայողը 18 տարեկան էր և չպետք է գտնվեր հետախուզության ուղարկված խմբի մեջ: Չնայած այս հանգամանքին երիտասարդ և անփորձ ասկերը ուղարկվել էր վտանգավոր առաջադրանքի, ինչի արդյունքում ոչնչացվել էր:
Ըստ աղբյուրի սա պատահել է այն պատճառով, որ մահացողը էթնիկ ավարացի էր: Հայկական կողմը, որը միշտ բարեկամաբար է վերաբերվել այսպիսի փոքրամասնությունների, այնուամենայնիվ թշնամի է համարում յուրաքանչյուրին ով կրակում է հայկական սահմանի ուղղությամբ:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս պաշտոնապես չի ճանաչել զինծառայողի մահը:
Հիշեցնենք նաև, որ համաձայն տեղեկատվության, սպանվել էր Բալոքանի շրջանի ավարական Կատեխ գյուղից բանակ զորակոչված Էլվին Էտիբար օղլու Դերվիշովը։