Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինը՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը, կնոջ մահվան կապակցությամբ գրառում է արել իր Facebook-յան էջում։

«Մենք միշտ կրկնում էինք՝ «Երջանկությունը լռություն է սիրում»։ Ես հավատարիմ եմ մնում այդ խոսքերին, քանի որ Ժաննան ինձ համար մնում է բացարձակ, մաքուր, անկրկնելի երջանկություն։ Մենք չէինք հանձնվում և պայքարում էինք հաղթելու համար։ Ասում են՝ նման իրավիճակում 2 տարին շատ է։ Սակայն, իհարկե, մեզ համար դա չափազանց քիչ էր»:

Ժաննայի ամուսինը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց ովքեր երբրևէ օգնել են իր կնոջը, ովքեր սիրել և աղոթել են նրա համար: 

Նշենք նաև, որ eրկարատև ու ծանր հիվանդությունից հետ, 40 տարեկան հասակում կյանքից հեռացավ ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։