Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Ալեքսանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է միջոցառում, որը տեղի կունենան ապրլի 9-ին: Նախաձեռնության կազմակերպիչը սոցցանցում մասնավորապես գրել է.
«Մենք ` համահայկական երիտասարդական շարժման անդամներս, ապրիլի 9-ին հայտարարում ենք ԴԱՍԱԴՈՒԼ: Կեղծված ընտրությունների արդյունքում «հաղթած» թեկնածուն չպետք է հռչակվի նախագահ:
Հիշեցնում ենք, որ դասադուլի դիմելը յուրաքանչյուր ուսանողի իրավունքն է, այն չի սահմանափակվում որևէ օրենքով:
Եթե ուսանողների հանդեպ կիրառվեն ճնշումներ, զգուշացումներ, ահաբեկումներ, խնդրում ենք դիմել մեզ: Մեր իրավաբանները կպաշտպանեն ձեր իրավունքները»:
Այս պահի դրությամբ դասադուլի հրավիրված 1539 օգտատերերից միայն 55-ն են, որ հաստատել են իրենց մասնակցությունը նախատեսվող դասադուլին: