Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Ալեքսանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է  միջոցառում, որը տեղի կունենան ապրլի 9-ին: Նախաձեռնության կազմակերպիչը սոցցանցում մասնավորապես գրել է.

«Մենք ` համահայկական երիտասարդական շարժման անդամներս, ապրիլի 9-ին հայտարարում ենք ԴԱՍԱԴՈՒԼ: Կեղծված ընտրությունների արդյունքում «հաղթած» թեկնածուն չպետք է հռչակվի նախագահ: 

Հիշեցնում ենք, որ դասադուլի դիմելը յուրաքանչյուր ուսանողի իրավունքն է, այն չի սահմանափակվում որևէ օրենքով:

Եթե ուսանողների հանդեպ կիրառվեն ճնշումներ, զգուշացումներ, ահաբեկումներ, խնդրում ենք դիմել մեզ: Մեր իրավաբանները կպաշտպանեն ձեր իրավունքները»:

Այս պահի դրությամբ դասադուլի հրավիրված 1539 օգտատերերից միայն 55-ն են, որ հաստատել են իրենց մասնակցությունը նախատեսվող դասադուլին: