90-ականներից մինչ օրս ովքեր,  որ եղել են իշխանության, նրանք բոլորն էլ կրում  են  Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այսօր իշխանությունը շատ լավ տիրապետում է երկրում ստեղծված իրավիճակին:

«Այդ օրը մեզ համար տոն է, մեր նախագահի երդման արարողությունն է»,­ -ապրիլի 9-ի միջոցառման մասին այսպես խեսեց Ավետիսյանն ու հավելեց, որ այդ օրը բացի նախագահի երդման արարողությունից, այլ կարևր իրադարձություն չկա:

ՀՀԿ-­ական գործիչը չբացառեց, որ  Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո հնարավոր լինի կրկին բանակել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

YerevanNews.am-ի այւն հարցին, թե արդեն կա՞ երդման արարողության հրավիրյալների ցանկը, Սուքիաս Ավետիսյանն ասաց.«Հյուրերի ցուցակը մեր քաղխորհրդում չի քննարկվել»,­ և հավելեց, որ ցանկալի կլիներ, որ բոլոր պատգամավորներն էլ գային և մասնակցեին երդման արարողությանը:

Հիշեցնենք, որ մինչ այս պահը քաղաքական ուժերից միայն ՕԵԿ-­ն է հայտարարել, որ մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնան արարողությանը: