90-ականներից մինչ օրս ովքեր, որ եղել են իշխանության, նրանք բոլորն էլ կրում են Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ այսօր իշխանությունը շատ լավ տիրապետում է երկրում ստեղծված իրավիճակին:
«Այդ օրը մեզ համար տոն է, մեր նախագահի երդման արարողությունն է», -ապրիլի 9-ի միջոցառման մասին այսպես խեսեց Ավետիսյանն ու հավելեց, որ այդ օրը բացի նախագահի երդման արարողությունից, այլ կարևր իրադարձություն չկա:
ՀՀԿ-ական գործիչը չբացառեց, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո հնարավոր լինի կրկին բանակել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։
YerevanNews.am-ի այւն հարցին, թե արդեն կա՞ երդման արարողության հրավիրյալների ցանկը, Սուքիաս Ավետիսյանն ասաց.«Հյուրերի ցուցակը մեր քաղխորհրդում չի քննարկվել», և հավելեց, որ ցանկալի կլիներ, որ բոլոր պատգամավորներն էլ գային և մասնակցեին երդման արարողությանը:
Հիշեցնենք, որ մինչ այս պահը քաղաքական ուժերից միայն ՕԵԿ-ն է հայտարարել, որ մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնան արարողությանը: