․․․երբ զգում ես նրա բույրը, երբ շուրթերդ հպվում են նրան՝ գլուխդ կարող է պտտվել հաճելի ջերմությունից․․․
1904 թ․ թեյի վաճառական Թոմաս Սուլիվանը որոշել է իր պատվիրատուներին թեյի նմուշներ ուղարկել մետաքսե փաթեթիկներով։ Գնորդները կարծել են թե հենց փաթեթով էլ պետք է պատրաստեն թեյը, գաղափարը նրանց դուր եկավ և կիրառման այդ ձևը մտավ մշակույթ։ Հետագայում մետաքսե փաթեթները փոխարինվեցին բամբակե գործվածքով, այնուհետ՝ ծակոտկեն ցելոֆոնով։ Այսօր այդ նպատակով օգտագործում են հատուկ թուղթ, որը զուրկ է համից ու հոտից։ Այդ կերպ փաթեթավորված թեյը դժվար է կեղծել, ինչը բարձրացնում է նրա որակը։ Թեպետ կարծիք կա, որ փաթեթավորում են արդեն ընտրված խոշորահատիկ թեյի մնացորդային զանգվածը։
Ամեն դեպքում ընտրությունը ձերն է։ Ներկայումս գոյություն ունի ավելի քան 3000 տեսակ թեյ։ Շուկայի հսկայական առաջարկի պայմաններում դժվար է կողմնորոշվել՝ նախընտրել սև, կանաչ, հավելումներով, Հնդկական , Չինական, մանրահատիկ թե խոշորահատիկ թեյ։ Մի բան պարզ է, որ թեյի ցանկացած տեսակ պարունակում է կոֆեին, տաննիններ, եթերային յուղեր, վիտամիններ (P, C, B1, B2), պիգմենտներ այս կամ այն չափով՝ կախված տեսակից։ Իսկ կանաչ թեյը հատկապես լավ միզամուղ է, հակադեպրեսանտ, էներգիայի աղբյուր է, ինչպես նաև լայն կիրառություն ունի բազմազան հիվանդությունների դեմ պայքարի մեջ՝ որպես երկրոդային բուժում։ Իհարկե թեյում պարունակվող կոֆեին ու տաննինը կարող են կախվածություն առաջացնել օրական 5-6 բաժակ թեյ օգտագործողների մոտ։
Ի դեպ, թեյում է ողջ աշխարհը․․․
Լուսինե Մանասյան