«Կարիբյան ծովահեններ» ֆիլմի գլխավոր հերոս, ամերիկացի Ջոնի Դեպը կառուցել է տվել մի գեղեցիկ գյուղ՝ հարավային Ֆրանսիայում։ Գյուղում կա հսկայական մի տուն, գեղատեսիլ խրճիթներ հյուրերի համար, եկեղեցի, բար, ճաշարան, 12 ննջասենյակ, 12 բաղնիք, լողավազան և 929 քմ տարածք՝ ազատ խաղերի համար։
Դերասանը իր գյուղը վաճառել է ուզում 25.76 միլիոն ԱՄՆ դոլարով։
Ջոնին անձամբ է նախագծել իր գյուղի տեսքը և 2001թ.-ից՝ գյուղը գնելուց առ այսօր, ծախսել է ավելի քան 10 միլիոն ԱՄՆ դոլար։