Վերջին օրերի բուռն իրադարձությունների՝ Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի ակցիայի, դրա հետևանքների և այլ հարցերի հետ կապված YerevanNews.am-ը խոսեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ասաց, որ տեղի ունեցած Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի բոլոր ակցիաներին մասնակցել է:
Այն հարցին, որ հնարավոր է քաղաքական լուրջ հետևանքներ ունենա այս ամենը Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.
«Այն, որ ունենալու է, միանշանակ է, ուղղակի չգիտեմ, թե քաղաքական ինչպիսի հետևանք է ունենալու, քարոզչության ներսում հարաբերությունների զարգացում ընթանում է, իսկ ավելի արմատական պրոցեսներ կլինեն, թե ոչ, մի փոքր դժվարանում եմ ասել, որևէ ձևով չեմ ցանկանում, որ այն անձիք, ովքեր այս շարժումը «ղեկավարում են»՝ փոխեն ուղղությունը: Լուծում չեմ կարծում կստանա, որովհետև այդ պարտքը այլ աղբյուրից է ու ի՞նչպես պետք է փակվի, բայց համենայն դեպս, այս ամենը ինչ որ խորը պրոցեսների չի կարող տանել, եթե ինչ որ մի պահի փոխի օրակարգը, արտադրումը այդ դեպքում այլ պրոցեսներ կարող են լինել, բայց ամեն դեպքում իշխանության ներսում գնում են հարաբերությունների ճշգրտում»:
Ի՞նչ կասեք ռուսական լրատվամիջոցների արձագանքների մասին:
«Առաջին օրը, ընդանրապես, անթույլատրելի վարքագիծ էր ռուսական լրատվամիջոցների կողմից, բայց երեկ արդեն նկատեցի, որ չեզոք ինֆորմացիա են փոխանցում, հիմա ինչպիսի իրավիճակ է, ճիշտն ասած չգիտեմ, բայց դրական եմ գնահատում արևմտյան լրատվամիջոցների շտապ արձագանքը, ԱՄՆ-ի դեսպանատան արձագանքը...Դրական եմ գնահատում, որովհետև, եթե նախկին միջոցառումների ժամանակ մենք ունենայինք նման օպերատիվություն, ավելի լավ արդյունքներ կունենայինք»:
«Պարտադի՞ր եք համարում այն բոլոր պատգամավորների մասնակցությունը ցույցերում, ովքեր ներկա էին և ինչպես եք արձագանքում հասարակության դեմ լինելը՝ որ որոշ քաղաքական գործիչներ, օրինակ Աշոտյանը, լինեն իրենց շարքերում»:
Դա մի փոքր այլ հարց է: Դրական եմ համարում այն, որ «Ժառանգություն» կուսակցության օրինակին շատ պատգամավորներ հետևեցին, «Ժառանգության» գործունեությունն անկախ ամեն ինչից դրական արդյունք ունեցավ, առաջին հերթին քաղաքացիական դաշտի մեր աջակցությունը, օգնեցինք, օժանդակեցինք, այսօր տեսնում ենք պտուղներ են տալիս...Իսկ քաղաքացիները ում են ընդունում, ում ո՛չ, դա մի շարք հանգամանքներից է կախված: Սկսած նրանից, թե առաջին խումբն ինչ է վանկարկում այդ քաղաքական գործչի ուղղությամբ ու քաղաքական գործիչն ինչպիսի վարքագիծ է դրսևորել մինչև այդ: Իհարկե, փիառի գործունը ևս նշանակություն ունի, բայց ցանկացած դեպքում ողջունելի էր քաղաքական գործիչների ներկայությունն այնտեղ: