Երևի բոլորս ենք հիշում տարիներ առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարը, որի ժամանակ Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, անսարքության պատճառով, բախվել էր ավտոբուսին և մարդկանց մահվան պատճառ հանդիսացել:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ Հրաչյա Հարությունյանին ռուսական կողմը կարտահանձնի Հայաստանի Հանրապետությանը:

Երեկվանից Ռուսաստանը մի քանի աղմկահարույց թեմաների վերաբերյալ հանդես է գալիս Հայաստանին շահավետ լուծումներով: Ինչպես տեղեկացանք երեկ էլ որոշում է կայացվել, որ Պերմյակովի դատաքննությունը կիրականացվի Հայաստանի ատյանով:

Ռուսները, հասկացել են, որ Հայաստանում պետք է աշխատեն իրենց վարկանիշի վրա:

Արմեն Վարդանյան-Facebook