Հայփոստում իրենց լրիվ ձեռ են առել, կամ էլ բանակային լեզվով ասած՝ իրենց տվել են շկոտնիկությանը (բանակում այդպես են կոչում ուրիշի իրերը փորփրելու ու դրանցից գողություններ անելու պրակտիկան)։ Էս էլ արդեն որերորդ դեպքն ա, որ ԱՄՆ-ից ծանրոց են ինձ ուղարկում ու դրանք ինձ հասնում են բացված ու միշտ ինչ որ բան մեջից թռցրած։
Երբ առաջին անգամ նկատեցի, որ ծանրոցի կպչուն ժապավենը մեկ անգամ պոկվել ու հետո հետ է կպցվել, դրան առանձնապես նշանակություն չտվեցի, առավել ևս, որ ոչ մի թանկարժեք բան չկար դրա մեջ, բայց երբ նույնը եղավ երկրորդ ու երրորդ անգամ՝ փաստատարին հարցրեցի, թե էս ինչ խաբար ա, ինձ ասեց թե, ախպեր, ինձ ինչը՝ ոնց տալիս են, ես էլ բերում եմ, ես քանի գլխանի եմ, որ ուրիշի վեշերի մեջ մտնեմ։ Ասում եմ լավ, քեզ չեմ էլ մեղադրում, բայց ինձ էն ասա, ռեալ ա՞, որ բանդեռոլը բացած լինեն էստեղ, կամ էլ դուրսը։ Հետաքրքիր բան ասեց ինձ էս հարցիս։ Ասում ա, եթե ծանրոցը ԱՄՆ-ից ա, կամ էլ Եվրոպայից, էդ եսիմ ինչ պետք ա լինի, որ ծանրոցը բացեն, այնտեղ բավարարվում են սարքավորումներով ստուգելով, թե արդյո՞ք որևիցէ վտանգավոր, կամ էլ արգելված բան չկա մեջը, բայց չեն բացում։ Եթե ծանրոցը Ռուսաստանից, կամ էլ հետխորհրդային երկրներից է, կա հավանակնություն, որ բացեն, բայց շա՜տ քիչ, իսկ էս վերջերս հատկապես, մեր մոտ՝ Հայփոստում են սկսել ծանրոցների բացված լինելու վրա բողոքներ գալ։
Շնորհակալություն հայտնեցի ու ճամփեցի և որոշեցի հաջորդ օրը անձամբ իջնել Հայփոստ՝ որպեսզի տեղում պարզեմ, թե էս ինչ անշնորհքություն է կատարվում։
Սկզբում իջա մեր թաղի փոստարկղ, որտեղ ինձ բավականին ագրեսիվ կերպով ասացին, որ իրենք իմ ծանրոցների հետ գործ չունեն, եթե ինչ որ բողոք կա՝ դիմեմ կենտրոնական բաժանմունք։ Ասում եմ այ քուր ջան, այ քո ցավդ տանեմ, ինչի՞ ես վրաս մուննաթ գալիս, ես քեզ անձամբ ոչնչի մեջ չեմ մեղադրում, պարզապես ձեր ընկերության հետ կապված հարց է ծագել, ուզում եմ փորձել հասկանալ, թե ովքեր են բողոքներիս հասցեատերերը, սա էլ թե ես ամեն մի նման մանր բանի ժամանակը չունեմ։ Ասում եմ, ինչն ա մանր բան, էս անգամ մանր ու ոչ արժևոր բան են թռցրել, կամ էլ ուղղակի շմոն են արել, վաղը ի կարևոր բան կլինի ծանրոցում, էդ կտանեն, հետո ո՞վ ա տեր լինելու։ -40 աստիճան սառը տոնով կրկնեց էս նախկին օրիորդը. «Գանցեք կենտրոնական բաժանմունք, ես ձեռ վեշերի հետ գործ չունեմ»։
Իջա հրապարակի պոչտա, ասում եմ սենց-սենց, ընկերներ ջան, արդեն որերորդ անգամ է ծանրոց եմ ստանում, որը բացված, հետո հնարավորինս զգույշ փակված է լինում, որ միանգամից չնկատես (սկոչը պոկելուց ես միայն զգում, որ այն մեկ անգամ պոկվել է ու էլի կպցվել)։ Ասում է անհնար է։ Ասում եմ ինչն է անհնար, եթե արդեն երրորդ անգամ է նման բան լինում։ Ասում ա մենք չենք։ Բա ո՞վ ա։ Ինչ իմանամ, կարա փոստատարդ էլ լինի, կարա ձեր բաժանմունքն էլ լինի, կարաս դու էլ բացած լինեոս ու հիմա գլխներիս սարքելուց լինես...
Հնարավորինս փորձում էի պահպանել սառնասրտությունս ու չպատասխանել այդ անտաշությանը։ Ասում եմ ընկերուհի ջան, ձեր մոտ որ ծանրոց է գալիս, դուք այն ստուգո՞ւմ եք։ Ասում ա՝ հա, բայց մեջը չենք մտնում։ Ասում եմ բա էդ դեպքում բացատրեք խնդրեմ, թե ո՞ւմ դիմեմ, եթե արդեն որերորդ անգամ, մոտս էս խնդիրն է։ Ում ուզում եք դիմեք, մեզանից ի՞նչ եք ուզում...
Ու այ տենց էլ շիվարած մնացի ու հիմա չգիտեմ ինչ անեմ։ Ախր եղածը իրոք մեծ բան չէ։ Մանկության ընկերս ինձ պարբերաբար իմ սիրած ամերիկյան Մալբորոներից է ուղարկում՝ փափուկ տուփերով, ծամոն-մամոն, ինչ որ բացիկ կամ էլ նամակ, մեկ էլ կարող ա երեխեքիս ինչ որ խաղալիք ուղրկի փոքրիկ, կամ էլ ինչ որ հուշանվեր։ Ամոթ էլ է հարցնես, թե ինչ էիր ուղարկել, ասա տեսնեմ, հո չեն թռցրել միջից, ոչ էլ էն ա ասես FedEx-ով, կամ էլ DHL-ով ուղարկի, որովհետև էդ անտերներն էլ ավելի թանկ են, քան սովորական փոստով։ Իսկ ամենավիրավորականն այն է, որ երբ խնդիրդ բարձրաձայնում ես, քեզ քիչ է մեղադրեն կլաուզնիկության մեջ ու մի հատ չեն էլ փորձում խնդրին լուծում տալ։ Ու հիմա անկեղծ չգիտեմ էլ ինչ անեմ։
Գուրգեն Վարոսյան - ֆեյբուք