Դավիթ ջան, բացի նրանից, որ առողջական, ֆիզիկական վիճակովդ եմ մտահոգվում, այլև քո քայլը հանրային հարթակից շեղում է ուշադրությունը անձիդ վրա, իսկապես այն, ինչ խոսում էինք երկու օր առաջ, չլինեն լիդերներ, չլինեն հերոսներ, ճիշտ հակառակն ես անում, հերոսացումը հացադուլի միջոցով ամենավտանգավար բանն է, ինչ կարելի է հիմա անել հանրային պատասխանատվությունն ու մոբիլիզացիան թուլացնելու համար:
Մեկը թող մեզ համար զոհվի, մեկը թող մեր հարցերը լուծի մենք էլ գնանք տունը նստենք ուղիղ եթերով նայենք ողբերգական թատրոնը: Էդ ելք չի, հավատա, էսօր գործից հետո կգամ քեզ մոտ, վախենում եմ ուժերդ երկար խոսելուցս թուլացնեմ, բայց չխոսել էս թեմայով չեմ կարող, խնդրում եմ մտածես:
Զառա Հովհաննիսյան-Facebook