Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել  վարչապետին, ոստիկանության պետին, Մարդու իրավունքների պաշտպանին: Նամակում ասվում է.«ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին

ՀՀ ոստիկանության պետ պարոն Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Հարգելի գործընկերներ,
Սևան քաղաքի բնակիչներից հենց նոր ահազանգ ստացանք Սևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում հանուն Նոր Հայաստանի երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել վերացնելու խոչընդոտները ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները իրացնելու հարցում և պատասխանատվության ենթարկել օրինախախտներին:

Հարգանոք՝ Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար»